Հարյուր հազարավոր ֆիլիպինցիներ փողոց են դուրս եկել կոռուպցիոն սկանդալի պատճառով
Հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում Մանիլայում՝ Ֆիլիպիններում ջրհեղեղներից պաշտպանվելու ենթակառուցվածքային նախագծերի շուրջ կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Այս մասին հաղորդում է տեղական ABS-CBN հեռուստաալիքը:
Սեպտեմբերին Ֆիլիպինների ֆինանսների նախարար Ռալֆ Ռեկտոն հայտարարեց, որ երկիրը կորցնում է ջրհեղեղների դեմ պայքարի ենթակառուցվածքային նախագծերի համար հատկացված պետական միջոցների 25%-ից 70%-ը՝ կոռուպցիայի պատճառով: Տասնյակ շինարարական ընկերությունների սեփականատերեր, պետական պաշտոնյաներ և օրենսդիրներ մեղադրվում են այդ նախագծերի համար հատկացված միջոցների յուրացման և վատ իրականացված նախագծերի մեջ:

