«Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը քաղաքապետարանում չի լինելու կատաղի ընդդիմություն, ոչ էլ ամեն ինչը հնազանդ կընդունի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մայրաքաղաքի բնակիչն իր վրա ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածություն չզգա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը, անդրադառնալով այն հարցին, թե իրենց խմբակցությունը ընդդիմությո՞ւն է լինելու, թե՞ ոչ։
Սերբիայում վեց մարդ է զոհվել, եւս 27-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Սերբիայի կենտրոնական մասի ավտոմայրուղում մի քանի մեքենաների մասնակցությամբ:
Ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից Լուի Պուզանը ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի արդյունքում հայկական և ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցություն է ակնկալում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ներկայացված է պաշտպանի դիրքորոշումը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև հուշագրի ստորագրումից հետո քաղաքական զարգացումները միայն դրական կլինեն։ 168.am-ի հետ զրույցում Ս. Բագրատյանը նշեց, որ այն, ինչ նախատեսված էր համաժողովրդական շարժման ընթացքով և արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, հանգուցալուծվեց։
Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 9-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ:
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը՝ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Երևանում հոկտեմբերի 8-9-ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին։
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2010-ի:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով գտնվում է Հայաստանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում անցկացվելիք տնտեսական ֆորումի մասնակիցները «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես այցելության ընթացքում հիացմունք հայտնեցին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հաջողությունների առթիվ:
Արդեն մի քանի օր, ինչ պատգամավորները մեկը մյուսի հետևից հայտարարում են Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին: Այսօր այդ թիվը արդեն գերազանցում է 15-ը: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ` հասկանալու համար վերջինիս դիրքորուշումը:
Բելառուսը ձգտելու է մեծ դեր խաղալ Եվրոպայում եւ Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործում:
Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս` բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:
ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգը:
Եվրամիության (ԵՄ) երկրների ֆինանսների նախարարները կփորձեն ԱՄՆ-ի վարչակազմին համոզել Իրանին չանջատել SWIFT միջազգային վճարային համակարգից:
Հայ Հեղափոխական դաշնակցությունը դեռևս չի հրապարակում իր հետագա քայլերը։ Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը «շատ շահագրգիռ ու օգտակար քննարկում» որակեց, սակայն արդյո՞ք կա որևէ արդյունք, կամ ի՞նչ է անելու ՀՅԴ-ն, Ա.Համբարձումյանը չպարզաբանեց։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոկտեմբերի 9-ին ընդհանուր համաներման մասին հրամանագիր է ստորագրել «երկրի ներսում եւ դրա սահմաններից դուրս զինվորական ծառայությունից խուսափողների համար»:
Ես համաձայն չեմ Գեւորգ Կոստանյանի կարծիքին: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Հանրապետական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն այն մասին, որ յուրաքանչյուր սթափ դատող մարդ պետք է վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինանոցում բռնկած հրդեհի հետեւանքով այրման արգասիքներից թունավորվել է ավելի քան 60 մարդ, որոնք բուժօգնության են դիմել:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է նավթի գների անկում մեկ բարելի դիմաց մինչեւ 68,78 դոլար 2019 թվականին եւ մեկ բարելի դիմաց մինչեւ 60 դոլար 2023 թվականին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պատմել է, թե ինչ հարցեր կքննարկի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը:
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի պետական վարչակազմը հայտնել է Իչնյայի եւ Պրիլուցկի շրջանների 38 բնակավայրերից բնակչության տարհանման մասին Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում տեղի ունեցող պայթյունների պատճառով։
Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
«Ժառանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախագահությամբ եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի քարտուղարությամբ աշխատանքային խմբի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է այցելել Փհենյան:
Սոցիալական ցանցերում հասունանում է նոր շարժում՝ «մերժիր վարչապետի հրաժարականը»։ Հիմնավորումն այն է, որ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իշխանության մանդատ է տվել, և ոչ՝ հրաժարականի։
Տրանսսիբիրյան մայրուղով գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ուղեգծի Սվոբոդնի կայարանում ավտոմոբիլային կամրջի փլուզման պատճառով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները: