
էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Աշխատանքային այցով Անթալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:
Անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 29-30-ը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին: Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ հավաստիացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել վերոնշյալ նիստերը: