«Վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից:

Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով.

1. Այդ օրը ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար՝ չէր կարող լինել հակահեղափոխություն,

2. փաստացի գոյություն չուներ այն քաղաքական միավորը, որ կարող էր կազմակերպել և իրականացնել հակահեղափոխություն:

Ես իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը, որն այդքան խնամքով ներդրված էր ժողովրդական լայն զանգվածների մեջ, և Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս` բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:

Շնորհավորում եմ բոլորիս մուտքը Նոր քաղաքական իրականություն»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1994957010567814&id=473981732665357&__xts__[0]=68.ARARu_21BXLGoNOsRARR8N8oqeGOMRP9ghOHomnQ-Si3pui5Y9pbWRXgVg32CLu1F37LX-sN17S5PV94rfKungSgqufeEE6Cf5izEOZCbczBba392S_kP7l2BVYkChQtueDe78sVHKM1GQ6qvRIh_Wu7ZQ7vhIS-_PWtqk63qFavh3XqOBt2Zw&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս