Ով կզբաղեցնի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Սյունիքի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզպետներին:

Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզի մարզպետի պաշտոնակատար է նշանակվել Արամ Խաչատրյանը, այնուամենայիվ, մեր տեղեկություններով` մարզպետ կնշանակվի մյուս ՔՊ-ական փոխմարզպետը` Անդրեյ Ղուկասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնն առաջիկայում զբաղեցնելու է ՀՀ Բնապահպանության փոխնախարար ՔՊ-ական Գնել Սանոսյանը, որը ծագումով Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031