
«Մի բանի մասին 10 անգամ չեմ խոսում». Կարեն Կարապետյանը` Փաշինյանին սատարելու մասին. armlur.am

Արդեն մի քանի օր, ինչ պատգամավորները մեկը մյուսի հետևից հայտարարում են Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին: Այսօր այդ թիվը արդեն գերազանցում է 15-ը: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ` հասկանալու համար վերջինիս դիրքորուշումը:
Պատգամավորը, սակայն, հրաժարավեց պատասխանել` ասելով. «Ես իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ: Մի բանի մասին 10 անգամ չեմ խոսում»: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը դեռևս ապրիլի 28-ին իր ված հարցազրույցում ասել էր, որ ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով և պետք է սատարել ժողովրդի թեկնածուին: