Ֆրանսիացի գյուտարար Լուի Պուզանը ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումից ակնկալում է հայկական և ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցություն
Ֆրանսիացի գյուտարար, CYCLADES ցանցի հիմնադիրներից Լուի Պուզանը ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում տնտեսական ֆորումի արդյունքում հայկական և ֆրանսիական ընկերությունների սերտ համագործակցություն է ակնկալում: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց.
«Հույս ունեմ, որ տնտեսական ֆորումի շրջանակում մասնավորապես հայկական ու ֆրանսիական ընկերությունները կհամագործակցեն և համատեղ գաղափարներ կզարգացնեն։ Դրա արդյունքում կկարողանանք ստեղծել նաև այնպիսի արտադրանք, որը կմտնի միջազգային շուկա»:
Նա փակագծերը չբացեց: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը նշեց՝ ֆորումի ընթացքում կարևոր հայտարարություններ են լինելու, և Պուզանն այս հայտարարություններն անողներից մեկն է լինելու: Ադամյանը հույս հայտնեց՝ ֆորումի արդյունքում Հայաստանն իսկապես մեծ ձեռքբերումներ է ունենալու: