
Փաշինյանի մանկության ընկեր մարզպետը պահանջում է և սպառնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք շարունակում ենք մտահոգիչ տեղեկություններ ստանալ մարզերից և հատկապես համայնքապետերից, ովքեր հայտնում են նոր իշխանության նշանակած մարզպետների կողմից իրենց նկատմամբ իրականացվող ճնշումների մասին:
Տավուշի մարզի համայնքապետերն ասում են, որ եթե նախկին իշխանությունների օրոք իրենց գոնե որոշակի գումար էին տալիս, որպեսզի գնեն համագյուղացիների լոյալությունն ու ձայները, ապա ներկա մարզպետ Վահե Ղալումյանը ուղղակի պահանջում է և սպառնում:
Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, և նրա համար կարևոր է ցույց տալ, որ Փաշինյանի հարազատ մարզը ամենաշատն է նրան աջակցում, կարևոր չէ, թե դա իրականության հետ որքան աղերս ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: