
«Ամենամեծ մեղադրանքը դա է, որ ես ստացել եմ». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի կենտրոնում դռնեդուռ քարոզարշավ է իրականացնում։
Լրագրողների հետ ճեպազրույցում Ն.Փաշինյանը քարոզարշավի իր եզրակացությունը ներկայացրեց՝ կա մրցակցություն պայմանականորեն ֆեյսբուքյան իրականության և իրական իրականության միջև:
«Եվ իրական իրականությունն ուղղակի ջախջախեց ֆեյսբուքյան իրականությունը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ այս քարոզարշավը ավելին էր, քան սպասում էին:
Անդրադառնալով քննադատություններին, թե քարոզարշավը վերածվել է «Իմ քայլի» և ՀՀԿ միջև փոխադարձ մեղադրանքների, Փաշինյանը հերքեց, թե տեղի ունեցածը փոխադրաձ մեղադրանքներ էին.
«Ես այս ընթացքում ամենաշատ մեղադրանքը, որ ստացել եմ քաղաքացիներից, այն է, որ նրանք կառավարությանը մեղադրում են, որ ՀՀԿ-ականները դեռևս Հայաստանում շարունակում են այդպես ազատորեն հոխորտալ: Ամենամեծ մեղադրանքը դա է, որ ես ստացել եմ»: