«ՀՀԿ-ի քարոզարշավը բավականին հետաքրքիր էր կազմակերպված, կիրառվեց «այկիդոյի» սկզբունքը». Արամ Նավասարդյան
«Ես կարծում էի, որ ՀՀԿ-ն պետք է զերծ մնար այս ընտրություններին մասնակցությունից, բայց դա, իհարկե, նրանց որոշումն էր, բայց այդ սև-սպիտակի խաղի կանոների ընդունումը ճիշտ որոշում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում GALLUP International association»-ի անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ՀՀԿ-ի կողմից սև-սպիտակի քարոզարշավն արդյունավե՞տ չէր, քանի որ, ընկերության հարցման համաձայն, ՀՀԿ-ն չի հաղթահարի ԱԺ անցողիկ 5% շեմը։
Ըստ նրա՝ ՀՀԿ-ի քարոզարշավը բավականին հետաքրքիր էր կազմակերպված, կիրառվեց «այկիդոյի» սկզբունքը, որ ոչ թե փորձեցին պայքարել, այլ հարվածի ուժը փորձեցին կիրառել իրենց օգտին և սև-սպիտակը լավ խաղարկեցին, բայց բոլոր կուսակցությունները քննադատում էին ՀՀԿ-ին.
«Երկրում իրավիճակ է փոխվել, և այն պատկերը, որ գրանցվել է, համահունչ է մեր հասարակության կարծիքի հետ»:
Ըստ հարցումների՝ ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով կստանա ձայների 1.3%-ը։
Մանրամասները՝ տեսանյութում