«Պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ ճանապարհն է». Վիգեն Սարգսյան

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ով իմ դեմ է` պետության դեմ է, ով իմ դեմ է` հանցագործ է» մոտեցումները բնորոշ են բոլոր բռնապետերին։ Պոպուլիզմը գաղափարազուրկ կառավարման միջոց է, որը բռնապետություն հաստատելու ամենակարճ ճանապարհն է։

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները այդ վտանգը կանխելու, դրան վճռորոշ «ոչ» ասելու միջոց է։

Դեկտեմբերի 9-ը հին և նոր իշխանությունների միջև ընտրություն կատարելու օր չէ։ Այն յուրաքանչյուրիս քվեով որոշելու օր է` վերածվելո՞ւ է Հայաստանը միանձնյա բռնապետության, թե՞ կանցնի բարդ, բայց բալանսավորված հակակշիռների համակարգի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31