
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության շխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների առաջնորդների արարողակարգային լուսանկարահանումը, այնուհետև նրանք ԱՊՀ շրջանակում համագործակցության հեռանկարները քննարկել են աշխատանքային ճաշի շրջանակում: