Թուրքիան պահանջ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը: Այս մասին, գրում է Rusarminfo-ն՝ հղում ամելով Trend-ին:

«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը»,- Trend-ը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչի խոսքը:

Նշվում է, որ պաշտոնական Անկարան որպես նախապայման Հայաստանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31