«Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով նիստը, հնարավոր է, կայանա վաղը». փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։

«Այս պահին քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: Որպես գրավ՝ առաջարկել են 5 մլն դրամից սկսած»,- հայտնեց փաստաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներով է Վաչագան Ղազարյանը վճարելու այդ գումարը, փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի և նրա ընտանիքի բոլոր անդամների դրամական միջոցները և գույքերը գտնվում են կալանքի տակ, բայց Վաչագան Ղազարյանն ունի շատ ընկերներ և լայն շրջապատ, որոնք, եթե գրավ սահմանվի, կօգնեն այն վճարելու հարցում, ինչպես եղավ նախորդ անգամ: Փաստաբանը վստահ է, որ կան օրենքով սահմանված բոլոր հիմքերը, որպեսզի կիրառվի գրավ:

Փաստաբանը նշեց նաև, որ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով նիստը, միգուցե, տեղափոխվի վաղը:

Փաստաբանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում ապօրինի հարստացման մասով մեղադրանքը. «Մենք նշել ենք և շարունակում ենք նշել, որ Վաչագան Ղազարյանի զբաղեցրած պաշտոնի մասով միայն առկա է օրենքի ապաքրեականացում, բայց վարույթն իրականացնող մարմինը և քրեական մարինը հմտորեն շրջանցում են և այդ հարցին որևէ պատասխան չեն տալիս, ուստի այդ մասով Վաչագան Ղազարյանն իր մեղքը չի ընդունում:

Խոսելով դատարանի գործողությունների մասին, պարոն Հարությունյանն ասաց. «Մենք հույս ունենք, որ դատարանն արդար որոշում կկայացնի: Թեև, մինչ այս պահը մենք դեռևս նման որոշում, մեր կարծիքով, չենք ստացել»:

Տեսանյութեր

Լրահոս