«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի  կապակցությամբ». Յոհաննես Հան

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Յոհաննես Հանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի  կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագիրը ի շահ Հայաստանի քաղաքացիների կյանքի կոչելու հարցում:  Հիմա կառավարության արագ ձևավորումը որոշիչ նշանակություն կունենա հետագա բարեփոխումների  դրական իմպուլսը պահպանելու համար»,- գրել է Հանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31