Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարարը չի բացառել Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը. Financial Times

Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը արժանահավատ տարբերակ է համարել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է Financial Times թերթը:

Իրադարձությունների նման զարգացումը, նրա խոսքով, կարող է տեղի ունենալ, եթե խորհրդարանը հունվարին մերժի Բրյուսելի հետ վարչապետ Թերեզա Մեյի կնքնած համաձայնագիրը: Ռադը նախարարների կաբինետի անդամներից առաջինն է նման կարծիք հայտնել:

Ինչպես նախարարը հայտնել է ITV հեռուստաալիքին, ինքը նոր հանրաքվե չի ցանկանում, «բայց եթե խորհրդարանին չհաջողվի փոխհամաձայնության հասնել, ապա, կարծում եմ, որ դրա օգտին միանգամայն հիմնավոր փաստարկ կլիներ»: Միեւնույն ժամանակ Ռադն այն ենթադրությունն է արել, թե հազիվ թե բրիտանացիները եւս մեկ հանրաքվե ցանկանան:

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները Մեյի կողմից հանրակցության հետ ձեռք բերված գործարքի շուրջ պետք էքվեարկեն հունվարի 14-ին:
Ավելի վաղ նախարարների կաբինետի ղեկավարը հետաձգել էր այդ հարցի շուրջ քվեարկությունը, որը պլանավորված էր դեկտեմբերի 11-ին՝ խորհրդարանում նման որոշումը հիմնավորելով Իռլանդիա կղզում սահմանի խնդրի կարգավորված չլինելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս