Բաժիններ՝

Գերմանիան Ռուսաստանից պահանջել է վերադարձնել երկրից դուրս բերված մշակութային արժեքները

Գերմանիան Ռուսաստանից պահանջել է վերադարձնել այն մշակութային արժեքները, որոնք իր տարածքից դուրս են տարվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս մասին հաղորդել է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Մոսկվայում Գերմանիայի դեսպանության հայտարարությունը:

Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծում է, որ մշակութային օբյեկտները չպետք է օգտագործվեն որպես փոխհատուցում ռազմական կորուստների համար՝ վկայակոչելով Հաագայի պատերազմի վարման 1907 թվականի կանոնները:

Ամենահայտնի օբյեկտները, որոնք Գերմանիան հույս ունի վերադարձնել, Հենրիխ Շլիմանի գտածոներն են եւ Էբերսվալդի գանձը, ինչպես նաեւ հազարավոր բացառիկ ոսկե իրեր եւ զարդեր, որոնք վերաբերում են մեր թվագրությունից առաջ IX դարին:

Դեսպանությունը նաեւ հիշեցրել է, որ 2017 թվականին արձանագրված է ռուսական մշակութային օբյեկտների վերադարձման չորս դեպք Գերմանիայից:

Ինչպես հրատարակությանը հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, մշակութային արժեքների ոչ մի փոխանակում չի կարող լինել, քանի դեռ երկրների միջեւ առողջ քաղաքական երկխոսություն չի հաստատված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս