
Ալբանիան արտաքսում է Իրանի երկու դիվանագետների

Ալբանիան որոշում է ընդունել պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի երկու դիվանագետների` ենթադրվող անօրինական գործունեության համար, որն սպառնալիքի տակ է դնում երկրի անվտանգությունը: Այդ մասին հայտնել է Albanian Daily News պորտալը՝ հղում անելով ԱԳ նախարարությանը:
«Ալբանիան որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության երկու դիվանագետների, որոնք կասկածվում են երկրի անվտանգության վրա ազդող գործունեություն իրականացնելու մեջ»,- մեջբերումէ պորտալը գերատեսչության հայտարարությունը:
Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորդական Ջոն Բոլթոնը դեկտեմբերի 19-ին իր Twitter-ում գրել է, որ «Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հենց նոր արտաքսեց Իրանի դեսպանին, դրանով իսկ ցույց տալով Իրանի ղեկավարներին, որ ահաբեկչությանը նրանց աջակցությունն անթույլատրելի է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: