Բաժիններ՝

ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ չեն պաշտպանել Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերումն սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Դեմոկրատ սենատոր Լինդսի Գրեմը, որին ընդունված է համարել Թրամփի կողմնակիցը, Twitter-ում հանդես է եկել այդ որոշման քննադատությամբ:

«Սիրիայից ոչ մեծաքանակ ամերիկյան ուժերի դուրսբերումը հսկայական սխալ կլինի Օբամայի ոճով»,- գրել է նա: Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորկերը հայտարարել է, որ «չի հասկացել, թե ինչ տեղի ունեցավ», նշելով, որ կսպասի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի պարզաբանումներին: Նախագահի որոշման քննադատությամբ հանդես են եկել դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ջեկ Ռիդը:

«Տագնապալի հաղորդումներն այն մասին, որ նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ի զորքերն ու Պետդեպարտամենտի աշխատակիցներին անհապաղ դուրս բերել Սիրիայից առանց որեւեիցե պլանի եւ իրադրության կայունացման միջոցառումների, այն բանի հերթական վտանգավոր օրինակն է, որ վարչակազմը չունի ռազմավարություն»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ: Նաեւ իր դժգոհությունն է հայտնել սենատոր Ջիմ Ինհոֆը, որի կարծիքով Թրամփը պարտավոր էր իր որոշման մասին վաղորոք նախազգուշացնել «եթե ոչ ամբողջ Սենատին, ապա գոնե զինված ուժերի գործերին կոմիտեին»:

«ԱՄՆ-ի բազմաթիվ դաշնակիցներ կսպանվեն, եթե այդ նահանջն իրականացվի»,- իր հերթին հայտարարել է սենատոր Բեն Սասը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը: Քչերից մեկը, ով պաշտպանել է Թրամփին, դարձել է սենատոր Ռենդ Փոլը: «Ես այնքան ուրախ եմ այն նախագահի համար, որը կարող է հռչակել հաղթանակն ու մեր զինվորներին վերադարձնել պատերազմից: Նման բան վաղուց չի եղել»,- գրել է նա Twitter-ում: Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել զորքերն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից, որտեղ գտնվում է 2 հազար ամերիկացի զինծառայող: Թրամփը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ը հաղթանակ է տարել ԻՊ-ի նկատմամբ, ինչը Սիրիայում ամերիկյան զորակազմի գտնվելու միակ նպատակն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս