Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը համաձայնեց յոթ շաբաթով երկարաձգել կառավարության ֆինանսավորումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել բյուջեի մասին օրինագծին, որը յոթ շաբաթով կհետաձգի ֆեդերալ կառավարության մի շարք հիմնարկությունների աշխատանքի դադարեցումը, որը հակառակ դեպքում տեղի կունենար դեկտեմբերի 22-ին: Դեկտեմբերի 19-ին այս մասին հայտնել է The Hill թերթը։

Օրինագիծը մինչեւ փետրվարի 8-ը երկարաձգում է մի շարք գերատեսչությունների, այդ թվում՝ Պետական դեպարտամենտի, արդարադատության նախարարության, ներքին անվտանգության նախարարության, առետրի նախարարության ընթացիկ մակարդակով ֆինանսավորումը:

Այժմ ուժի մեջ մտնելու համար դրան պետք է հավանություն տա նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, իսկ այնուհետեւ այն պետք է ներկայացվի նախագահ Դոնալդ Թրափի ստորագրմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31