Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Սանգվան Յոգեշվարին: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Երկուստեք ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Կարևորելով ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում առկա ներուժի և փոխգործակցության հետագա հնարավորությունների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31