
Դոնբասի հակամարտության կողմերը պայմանավորվել են ամանորյա հրադադարի շուրջ

Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի լիազոր ներկայացուցիչ Եվգենի Մարչուկը հայտնել է Դոնբասում մարտական գործողությունների գոտում դեկտեմբերի 29-ի 00:01-ից հրադադարի ռեժիմ հայտարարելու ձեռք բերված պայմանավորվածության մասին։
«Քննարկվել է անդորրի ռեժիմ սահմանելու վերաբերյալ Ուկարիայի առաջարկը, որը ներկայացվել էր դեռ անցած նիստում: Մենք առաջարկեցինք անդորրի ռեժիմ, այսինքն՝ անժամկետ հրադադար սահմանել սկսած վաղը գիշերվանից, իսկ եթե ավելի ստույգ, ապա դեկտեմբերի 29-ի ժամը 00:01-ից»,-դեկտեմբերի 27-ին ասել է Մարչուկը «Պրյամոյ» հեռուստաալիքի եթերում: «Եղել են նաեւ այլ առաջարկներ, բայց եթե կարճ՝ մեզ այսօր հաջողվեց նման համաձայնության հասնել»,-հավելել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: