Հակոբ Արշակյանն այսօր ինքնաբացարկի դիմում կներկայացնի

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր ինքնաբացարկի դիմում կներկայացնի և կհրաժարվի պատգամավորական մանդատից: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արշակյանը նշեց, որ դեռ վերջնական որոշում չկա՝ արդյոք ի՞նքն է լինելու նոր ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարության ղեկավարը:

Դիտարկմանը, որ այդ նախարարությունն իր համար է ստեղծվում, Արշակյանը հակադարձեց.

«Որևէ մեկի համար նախարարություն չի ստեղծվում: Նախարարությունները ստեղծվում են պետական ոլորտները ճիշտ կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ դնելու և ճիշտ լուծելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31