Օմանի ԱԳ նախարարը հայ գործընկերոջը խնդրել է ներկայացնել ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները

Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝  Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչը լավ հիմք է ստեղծում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Որպես առաջնային ուղղություն ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կարևորել է զբոսաշրջային, գործարար, մշակութային կապերն ամրապնդելու և խորացնելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման  անհրաժեշտությունը:

Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:

Տեսանյութեր

Լրահոս