Հասունացող հայ-ռուսական սկանդալ

Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական առաջատար լրատվամիջոցներում բուռն քննարկման թեմա է դարձել Երևանում անցկացված սեմինար-դասընթացը, որը նվիրված էր հեղափոխական տեխնոլոգիաներին և որին մասնակցում էր նաև պատկառելի պատվիրակություն Ռուսաստանից:

Russia Today-ի լրագրողների կողմից արված բացահայտումը, ըստ քաղաքական փորձագետների,  վկայում է այն մասին, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից հանդիսացող Հայաստանում փաստացի պատրաստում են այն մարդկանց, որոնք ապագայում պետք է նպաստեն Պուտինին իշխանությունից հեռացնելուն:

Ռուսական մեդիաների, քաղաքական և հասարակական շրջանակների քննարկումներում կարմիր թելով անցնում է այն փաստը, որ Ռուսաստանի նախագահին հանդիպումներին լայն ժպտացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարության օրոք Հայաստանը վերածվում է մարզումների ճամբարի հակապուտինյան ակտիվիստների համար: Ավելին, ըստ Russia Today-ի՝ նման սեմինարներին դասավանդել և զանգվածային անկարգությունների իրենց փորձն են ներկայացրել հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, որոնցից ոմանք այժմ նաև ԱԺ պատգամավորներ են:

Եթե այն, ինչ կատարվում է ռուսական մեդիա դաշտում, արձագանքի միայն տեսանելի հատվածն է, ապա կարելի է ենթադրել, թե ինչ է կատարվում պաշտոնական և ոչ հրապարակային տիրույթում: Իհարկե, եթե ՀՀ ԱԱԾ-ն այդքան սևեռված չլիներ այսօր «հակակոռուպցիոն» գործերի կամ քաղաքական ընդդիմախոսներին չեզոքացնելու վրա, գուցե ավելի ուշադիր լինեին և ժամանակին տեղեկատվություն փոխանակեին ծառայողական խողովակներով Ռուսաստանի իրենց գործընկերների հետ, ապա հասունացող այս սկանդալից հնարավոր կլիներ խուսափել:

Կարդացեք նաև

Ըստ որոշ վերլուծաբանների՝ այս սկանդալը միայն ամրապնդում է Ռուսաստանում առկա այն կարծիքը, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն իրականում նոր սերնդի գունավոր հեղափոխություն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանի ազդեցության գոտի ներդրված «տրոյական ձի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ միլիարդատեր, գործարար Ջորջ Սորոսը Թվիթերի իր էջում գրառում էր արել Հայաստանի մասին։

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար»,- գրել էր նա՝ միաժամանակ տեղադրելով նաև իր «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կայքում հրապարակված մի հոդված, որը վերնագրված էր՝ «Ինչպես կարող է Միացյալ Նահանգներն աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը»։ Այդպիսով Սորոսն անձամբ հաստատեց քաղաքացիական հասարակության միջոցով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ իր գործուն մասնակցությունը, այն դեպքում, երբ ՀՀ նոր իշխանությունները և անձամբ վարչապետ Ն. Փաշինյանը հերքել են արտաքին ուժերի դերակատարումը։

Տեսանյութեր

Լրահոս