
ԱԺ-ում ամեն ինչ չէր, որ «հալած յուղի» նման է գնում. լարված են Ռուբինյանի ու Եղոյանի հարաբերությունները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նոր ձեւավորված խորհրդարանում ամեն ինչ չէ, որ «հալած յուղի» նման է գնում. մասնավորաբար, այն հանձնաժողովները, որոնց ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներն են, միմյանց նկատմամբ, այս պես ասած, վերապահումներ ունեն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար բավականին լարված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հարաբերությունները:
Թեպետ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԵՄ հետ փոխհարաբերությունների կանոնակարգման գործառույթը հատկացվեց եվրաինտեգրացիայի հանձնաժողովին, եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդտեղ փաստացի անելիք այլեւս չունի, այդուհանդերձ, Ռուբինյանը ԱԺ-ի եվրոպական օրակարգում փորձում է Եղոյանից առաջ ընկնել: Օրինակ, Գերմանիայի Դաշնություն կատարած այցի ժամանակ Արարատ Միրզոյանն իր հետ պատվիրակության կազմում ընդգրկեց հենց Ռուբինյանին, այլ ոչ թե Եղոյանին, չնայած Գերմանիայում օրակարգի մի զգալի մասը վերաբերում էր ԵՄ հետ հարաբերություններին:
Դժվար է ասել՝ Ռուբինյանը Եղոյանից ավելի ազդեցի՞կ է, թե ուղղակի հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա գոնե ԱԳ փոխնախարար է եղել , այդ պատճառով Եղոյանից ավելի կոմպետենտ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: