Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։
ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր որակ են ստանում և դինամիկ զարգանում են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի առաջին օրվա բանակցություններից հետո դժգոհ են մնացել այն բանից, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի շուրջ իրադրության կարգավորմանն ուղղված ոչ մի կոնկրետ ծրագիր չհրապարակեց:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը չի հիշում նախկին որևէ պաշտոնական հայտարարություն, ծրագիր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:
«Նիկոլը Հայաստանի ոչ բարով վարչպետն է եւ պետք է քարը քարին դնելով՝ ժողովրդի վիճակը բարելավի: Այս ամիսներին Նիկոլն ու իր հետ քայլածները քաղաքական ստախոսության, ժողովրդին մոլորեցնելու ջատագովներ դարձան»:
Եվրամիությունը պահպանում է իր դիրքորոշումը Գոլանի բարձունքների պատկանելության հարցում եւ դրանք Իսրայելի տարածքի բաղկացուցիչ մաս չի համարում: Այդ մասինհայտնել է Reuters գործակալությունը:
ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, արդարադատության գեներալ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, մտադիր է մայիսին որպես թեկնածու մասնակցել Զուգդիդի՝ Վրաստանի արեւմուտքում գտնվող Սամեգրելո-Վերին Սվանեթի երկրամասի վարչական կենտրոնի քաղաքապետի արտահերթ ընտրություններին։
«Հունիսին կայանալիք գործընկերության խորհրդի նիստում պետք է ընդունվի ճանապարհային քարտեզը, որը պարունակում է CEPA-ի 80%-ը»,- ասաց Ա.Ադոնցը:
Զիմբաբվեում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի առաջացրած հեղեղումների եւ հորդացումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 259-ի:
Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոռն թագավորը (Ռամա 10-րդը) պարգեւատրել է 187 մարդու, որոնք մասնակցել են փրկարար գործողությանը Թհամ Լուանգի քարանձավում, որտեղ «Անտառային վարազներ» ֆուտբոլային թիմի 12 դպրոցականներ եւ նրանց մարզիչն անցյալ տարի մնացել էին ավելի քան երկու շաբաթ:
«Հավատացեք, դա բավականին դիսկրետ պրոցես է և դրան տիրապետում են հաշված մարդիկ: Բայց Արցախի ճանաչումը օրակարգում է: Առանց դրա որևէ գործընթաց մենք չենք ենթադրում»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում կառավարության 2018թ. ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:
Եվրոպան իր քաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցները ձեռնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «կոշտ» դուրս գալու դեպքում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դեմ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, «խորքային սխալներ» պարունակող և «ծայրաստիճան ասիմետրիկ» «Մադրիդյան սկզբունքներին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ։
«Այո, Հայաստանի տարածքը նա լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում նա կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա: Քննչականը մշտապես գտնվում է կապի մեջ նրա փաստաբանների հետ և հենց անհրաժեշտությունը լինի, անմիջապես կհրավիրեն: Կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի»,-ասաց Արթուր Վանեցյանը:
Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հակամարտության կարգավորման նպատակով պարտադիր է համարում բանակցություններին Արցախի մասնակցությունը:
վ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի, խնդրում եմ ընդունել ի գիտություն․
70-ից ավելի ուղեւորներ են զոհվել Գանայի արեւմուտքում երկու ավտոբուսների ճակատային բախման հետեւանքով:
Garuda Indonesia («Գարուդա Ինդոնեզիա») ազգային ավիաընկերությունը չեղարկել է Boeing 737 MAX 8 49 ինքնաթիռ ձեռք բերելու պատվերը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ քաղաքացիական այն զարթոնքը, որ ՀՀ քաղաքացին ապրել է անցած տարի ապրիլ-մայիսին, պետք է շատ երկար ուսումնասիրվի, գիտություն դառնա և մնացած երկրներ արտահանվի:
Իրաքի Մոսուլ քաղաքում լաստանավի խորտակման զոհ է դարձել 96 մարդ:
«Հա, չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշխատել», իսկ Գայանե Աբրահամյանը՝ «քաղ. հասարակություն»»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպատասխանատու է որակել Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի լիակատար սուվերենության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը։
Ցանցում հայտնվել է Չինաստանի արեւելքում գտնվող «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունի պահի տեսանյութը։
ԿԺԴՀ-ն հրաժարվել է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից:
Իշխանափոխության ժամանակ հիմնական կարգախոսը «Նոր Հայաստանն» էր․ ենթադրվում էր, որ կերտվում է «Նոր Հայաստան» և «Հին Հայաստանն» իր կլանային պայքարով, անարդարություններով, ընտրակեղծիքներով, իշխանական լծակները հարստացման համար օգտագործումով մնում է ետևում։ Այսինքն՝ «Նոր Հայաստան»- Նոր Հարաբերություններ։
Գրեթե 2,5 մլն բրիտանացիներ են ստորագրել այն հանրագիրը, որում կոչ է արվում հրաժարվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան):