Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի 200 մլն դոլարանոց ներդրումային ծրագրի վրա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Երզնկյանը մտադրություն է ունեցել հեռահաղորդակցության եւ կապի ոլորտում 200 մլն դոլարի ներդրում անել եւ դառնալ չորրորդ օպերատորը, ընդ որում՝ պարտավորություն ստանձնելով, որ այդ կապը չափազանց մատչելի կլինի սպառողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար՝ գրեթե անվճար:

Սակայն նախարար Հակոբ Արշակյանը վետո է դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա՝ հայտարարելով, որ այն ոչ միայն կվնասի մյուս երեք օպերատորներին, այլ նաեւ շահավետ չի լինի ներդրողի համար:

Ահա թե ինչու է Հայաստանը ներդրումների ծավալի առումով շարունակում մնալ տարածաշրջանի ամենավերջին երկիրը եւ այդ ցուցանիշով մի քանի անգամ զիջում Ադրբեջանին ու Վրաստանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031