Արթուր Դավթյանը առաջիկա ամսում հրաժեշտ կտա պաշտոնին. Փաշինյանը թեկնածու ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ եւ պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գեւորգ Կոստանյանն է, ով նախ՝ ունի այդ պաշտոնում աշխատելու փորձ եւ իր վերջին շրջանի դիրքավորմամբ ամբողջովին համապատասխանում է նոր կառավարության չափորոշիչներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031