«Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա ռազմական ներկայությունը Վենեսուելայում». Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արեւմտյան կիսագնդի գործերին։

«Միացյալ Նահանգները չի հանդուրժի, որ թշնամական օտարերկրյա զինվորականները միջամտեն արեւմտյան կիսագնդի երկրների ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարության, անվտանգության եւ օրենքի գերակայության ձեռքբերմանը: Վենեսուելացի զինվորականները պետք է բռնեն երկրի ժողովրդի կողմը»,- գրել է նա Twitter-ում:

Բոլթոնը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը «պարենամթերք ու դեղորայք է ուղարկում Վենեսուելա՝ այնտեղ ատոմային ռմբակոծիչներ ու հատուկ նշանակության ուժեր ուղարկելու փոխարեն՝ կոռումպացված դիկտատորին աջակցելու համար»:

«Ռուսաստանը պետք է աշխատի միջազգային հանրակցության հետ վենեսուելական ժողովրդին օժանդակելու համար»,- ընդգծել է Դոնալդ Թրամփի խորհրդականը:

Ավելի վաղ հաղորդվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի երկու փոխադրական ինքնաթիռների Կարակաս ժամանելու մասին, որոնք տեղ են հասցրել ռազմատեխնիկական մասնագետների ու բեռներ: Ամերիկյան պետությունների կազմակերպությունում (ԱՊԿ) դեմ են հանդես եկել Վենեսուելայի տարածքում ռուս զինվորականների ներկայությանը:

ԱՊԿ-ում գտնում են, որ Վենեսուելայում նման ռազմական ներկայությունը սահմանադրական չէ, որովհետեւ հավանության չի արժանացել երկրի Ազգային ժողովի կողմից, որը վերահսկում է ընդդիմությունը: Կազմակերպությունում, որը բազավորված է Վաշինգտոնում, Նիկոլաս Մադուրային չեն ճանաչում Վենեսուելայի օրինական նախագահ եւ օժանդակում են իրեն ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր Խուան Գուայդոյին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս