Բաժիններ՝

Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր է հայտարարված հերթական բլեքաութի պատճառով

Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր է հայտարարված էլեկտրամատակարարման հերթական համատարած անջատման պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը, որի խոսքը մեջբերում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

Ստեղծված իրադրության պատճառով «վենեսուելական կառավարությունը հայտարարել է երկրի ամբողջ տարածքում աշխատանքը եւ ուսումնական գործունեությունը կասեցնելու մասին», ասել է նախարարը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վենեսուելայում երկու անգամ անջատվել  էէլեկտրամատակարարումը: Առաջին անջատումը գրանցվել է տեղական ժամանակով մարտի 25-ի ցերեկը (Երեւանի ժամանակով երեկոյան): Այնուհետեւ իրադրությունը նորմալացել է, բայց մի քանի ժամ անց կրկին անջատում է տեղի ունեցել:

Ռոդրիգեսի վկայությամբ՝ հաքերական գրոհի է ենթարկվել «Գուրի» հիդրոէլեկտրակայանի ավտոտրանսֆորմատորային կայանը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում Վենեսուելայի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաեւ Ռոռայմու բրազիլական նահանգը:

Վենեսուելայից ստացվող տվյալների համաձայն, երկրորդ անջատման հետեւանքով էներգամատակարարումից զրկվել է երկրի բնակիչների գրեթե 90 տոկոսը:
Իշխանությունները գնահատում են իրադրությունը եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս