Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է հրաժարականի մասին։
Վարչապետ Քիր Սթարմերին հղած նամակում, որը նա հրապարակել է X սոցիալական ցանցում, նախարարը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը պաշտպանական գերատեսչությանը բավարար ֆինանսավորում չի տրամադրել պաշտպանունակությունն ուժեղացնելու պարտավորությունները կատարելու համար։
«Քանի որ առաջարկված պաշտպանության ներդրումային ծրագիրը չի նախատեսում զինված ուժերի համար անհրաժեշտ ռեսուրսները, ես չեմ կարող դրան աջակցել և ստիպված եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի պաշտոնից», – ասել է Հեյլին՝ ընդգծելով, որ այդ քայլը կատարում է «խորը ափսոսանքով և մեծ դժկամությամբ»։

