Թրամփը կրկնում է Խարգ կղզին գրավելու սպառնալիքը. Մոհսեն Ռեզային նախազգուշացնում է ամերիկյան կողմին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է Իրանին պատկանող Խարգ կղզին գրավելու և իրանական նավթը վերահսկողության տակ վերցնելու իր սպառնալիքը։ Նա խոստացել է այս գիշեր դարձյալ «չափազանց հուժկու» հարվածներ հասցնել Իրանին։ Սա այն ֆոնին, երբ ռազմական աղբյուրները պնդում են, որ ամերիկյան ռազմանավերը խուսափում են Հորմուզի նեղուցին մոտենալուց, առավել ևս՝ այն հատելուց և Պարսից ծոց մուտք գործելուց։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզային X (Twitter) հարթակի իր էջում կոշտ արձագանք է հրապարակել. «ԱՄՆ անհավասարակշիռ նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել այն ճահճից, որն ինքն է ստեղծել։ Սակայն իրանական հրթիռները նրան ավելի խորն են սուզելու դրա մեջ։ Վաշինգտոնը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ ընդունել Իրանի պայմանները, կա՛մ կորցնել աշխարհում իր հեղինակության վերջին փշրանքները»։

Իրադրության կտրուկ սրմանը զուգահեռ, Իսրայելի անվտանգության կաբինետն այս գիշեր արտահերթ նիստ է գումարելու՝ քննարկելու Իրանի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական վերջին զարգացումները և հետագա քայլերը։

ՓԱԿԱԳԻԾ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930