Թրամփը հայտարարել է՝ ամերիկացի զինվորների մի փոքր խումբն ընդունակ է գրավել ողջ Իրանը

«Այս գիշեր նոր ռմբակոծություններ կլինեն։ Դրանք կլինեն ավելի մասշտաբային, խոշոր և հզոր։ Մի՛ մոռացեք, որ մենք շարքից հանել ենք նրանց ողջ հակաօդային պաշտպանությունը։ Նրանք ոչինչ չեն թողել։

Իհարկե, նրանց բախտը կարող է բերել ինչ-որ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի կամ նման մի բանի հարցում, բայց, մեծ հաշվով, հասկանո՞ւմ եք, նրանք որևէ պաշտպանություն չունեն։

Նրանց վերջը տրված է։ Բայց թերթերը՝ լրատվամիջոցները, հրաժարվում են գրել այդ մասին։ Մենք կարող ենք այնտեղ մտնել թեկուզ վաղը։

Մենք կարող էինք զինվորներ ուղարկել։ Ես չեմ ցանկանում ցամաքային գործողություն իրականացնել, բայց եթե ցանկանայի, մենք կարող էինք զինվորների մի փոքր խումբ իջեցնել և այնտեղ ամեն ինչ ամբողջությամբ գրավել», -Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի առաջնորդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930