Բաժիններ՝

«Նոա»-ն հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում

Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունիսի 17-ից մինչև հուլիսի 8-ը «Նոա»-ն Սլովենիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հավաքը կանցկացվի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում: Ընկերական հանդիպումների մասին ակումբը կտեղեկացնի ավելի ուշ:

Հայաստանի ավարտված առաջնությունում «Նոա»-ն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականն ու իրավունք ստացել մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին: «Նոա»-ն նաև Հայաստանի գործող գավաթակիրն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930