«Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք։

Ժողովուրդ ջան, խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։

Օրինակ եք ուզո՞ւմ…

Մարգարետ Թետչերն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ անընդմեջ երեք անգամ։

Գերմանիան քանի՞ անգամ է Անգելա Մերկելն անընդմեջ ընտրվել կանցլեր։

Չորս անգամ՝ 2005-ին,2009-ին,2013-ին եւ 2018-ին։

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն քանի՞ անգամ է եղել վարչապետ։

Երեք անգամ էլ Նաթանյահուն. հիմա էլ պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել։

Քանի՞ անգամ է Օրբանն ընտրվել Հունգարիայի վարչապետ։

Օրբանը Հունգարիայի վարչապետ է ընտրվել 5 անգամ, որից 4-ը՝ անընդմեջ:

Կներեք, բայց քաղաքականապես անգրագիտություն է խորհրդարանական համակարգում խոսել «երրորդ ժամկետի» թեմայից։

Իսկ Նիկոլի պահով ասեմ, որ նրա գլխավոր մեղքը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր ու էթնիկ զտման ժամանակ մատը մատին չտալն էր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930