ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների էներգետիկական անվտանգության եւ դրանց համար էներգապաշարների մատակարարումների աղբյուրների բազմազանեցման մասին՝ նրանց Ռուսաստանի ազդեցությունից ազատելու նպատակով։
Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը:
ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ եւ պետական համակարգում գործող նախկին դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացվող ստուգումների արդյունքում բացահայտվում են ապօրինությունների աննախադեպ փաստեր:
Brexit-ի պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամը մարտի 25-ին նոր պաշտոնաթողությունների է հանգեցրել Մեծ Բրիտանիայում. կառավարությունը լքել են բիզնեսի եւ արդյունաբերության գործերի փոխնախարար Ռիչարդ Հարինգթոնը, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գործերի նախարար Ալիսթեր Բերթը եւ առողջապահության փոխնախարար Սթիվ Բրայնը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը այս օրերին զբաղված է չափազանց կարեւոր գործով. նա ստուգում է մարզի տարածքում գործող գազալցակայանների զուգարանների սանիտարահիգիենիկ պայմանները:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Մեր մոսկովյան աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը հաստափոր թղթապանակ է փոխանցել Կրեմլին, որտեղ ընդգրկված են բոլոր այն հակառուսական եւ հակապուտինյան միջոցառումները, հայտարարությունները, որոնց մասնակցել է եւ արել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին տարիներին՝ մինչեւ ԱԽՔ դառնալը:
Նիկոլ Փաշինյանը «երեք սենյակների» դավադրությունը զսպելու մեծ խնդրի առջեւ է կանգնել (վկա` օրերս 4,5 ժամ տեւած նրա ասուլիսը)։ Այս դեպքում խոսքը սեփական թիմում օր օրի նոր թափ հավաքող անջատողական շարժումների մասին է։
Մեր տեղեկություններով, Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում բարձրաստիճան զինվորականների շրջանում։ Մասնավորապես, թոշակի կուղարկեն լեգենդար Օգանովսկուն՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սամվել Կարապետյանին, ում պաշտոնանկության մասին խոսում էին ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի փոփոխությունից հետո։
«ՄԽ համանախագահների հրապարակած սկզբունքների և տարրերի կազմը չի նպաստում հայկական կողմերի շահերի պաշտպանությանը, և այդ օրակարգով հանդիպումները չեն նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նման օրակարգով բանակցությունների հայկական կողմը չպետք է համաձայնի, առավել ևս, երբ չի հաջողվում նաև առաջընթացի հասնել բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցում»:
Թագավորական զույգը մարտի 24-ի երեկոյան Բուենոս Այրես է ժամանել պիրենեյան թագավորության Airbus 310 ВВС ինքնաթիռով:
ԱԳՆ-ի պատասխանը, ըստ էության, հաստատում է մեր տեղեկությունը, որ Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում։ Ի դեպ, ինքնաթիռում նրան ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։
Շուրջ 20 մարդ է տուժել Viking Sky կրուիզային հանրանավի վթարի հետեւանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառարվարման ընտրություններից մեկ շաբաթ առաջ բավականին վիճահարույց հայտարարություն է արել: Թուրքական ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ընտրություններից հետո կարող են Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը փոխել՝ այն դարձնելով մզկիթ:
Ընդհանրապես կոռուպցիան բավականին դժվար ապացուցվող հանցագործություն է, սակայն դրա գոյության մասին կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ իշխանությունների տարբեր ոչ տրամաբանական գործողություններից, որտեղ երևում է իշխանավորների ակնհայտ շահը։
Ստամբուլի Բիլգի համալսարանի դոցենտ Այշե Ույդուրանօղլուն ահազանգել է, որ շտապ միջոցներ չձեռնարկվելու դեպքում 11 տարի անց Թուրքիան կընդգրկվի ջրի դեֆիցիտ ունեցող երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկին ամենամեծ շանսերն ունի շահելու ընտրությունների երկրորդ փուլը:
ԱՄՆ պետքարտուղարի՝ Լիբանան այցելության եւ պետության ղեկավարների հանդիպումների մասին հրապարակված լրատվություններում պաշտոնական Բեյրութին Վաշինգտոնի հղած ուղերձները կարելի է ամփոփել հետեւյալ կետերում. ԱՄՆ-ը պիտի աջակցի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանազատման աշխատանքներին։
Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Այս մասին հայտնում են Մոնտենեգրոյի CDM պորտալը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել առողջապահության նախարարի տեղակալ նշանակելու մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին որոշմամբ՝ Տիգրան Արզումանյանն ազատվել է աշխատանքից։
«Ազատ հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում ինքնահռչակված խմբավորմանը, որն այսօր կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, «համագործակցելով կրիմինալի հետ», խոչընդոտել է Մարտունի քաղաքում այդ խմբավորման անդամների հանդիպումը բնակչության հետ։
168.am-ի աղբյուրների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի գեներալներ Վարդան Բալայանը և Սլավիկ Դանիելյանը, հնարավոր է, շուտով ազատվեն զբաղեցրած պաշտոններից։ Բանն այն է, որ գեներալների պաշտոնավարման պայմանագրերի ժամկետը լրանում է, և հնարավոր է՝ նրանց հետ նոր պայմանագիր չկնքեն։
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ թեմային անդրադառնալիս վարչապետն ակնհայտ զայրացել է։ Դե, բնական է։ Տհաճ թեմայի մասին էր խոսում։ 21-րդ դարում կուսակցականացված բուհը ո՞րն է… Բայց կա մի բայց… Վարչապետը կամ տեղյակ չէ, կամ նրան, ինչպես միշտ, սխալ են զեկուցել։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքը:
Իրանի հարավ-արեւմուտքում գտնվող Շիրազ քաղաքում հեղեղումից տուժածների թիվը հասել է 68-ի:
Մարտի 24-ին Թաիլանդում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները պլանավորվում է հայտարարել մարտի 29-ին:
Փարիզում ամերիկյան հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի սիրտը: