Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար

Լիտվայի խորհրդարանը որոշում է ընդունել բալթյան հանրապետությունից զինվորականներ և Պաշտպանության նախարարության քաղաքացիական մասնագետներ ուղարկել Հորմուզի նեղուցում նավարկության վերսկսման ապահովման միջազգային կոալիցիայի կազմ: Լիագումար նիստում դրա օգտին քվեարկել է 77 պատգամավոր, 11-ը դեմ են եղել, իսկ վեցը՝ ձեռնպահ են մնացել:

Մայիսի 11-ին Լիտվայի պետական ​​պաշտպանության խորհուրդը՝   նախագահ Գիտանաս Նաուսեդայի նախագահությամբ որոշում է ընդունել Հորմուզի նեղուցում առաքելության կազմ ուղարկել Պաշտպանության նախարարության 40 զինվորական և քաղաքացիական մասնագետ: Ընդ որում պետության ղեկավարը  հայտարարել է, որ Վիլնյուսն իր զորակազմը կուղարկի միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն հաստատելուց հետո:

Բանակի հրամանատար գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը հայտնել է, որ Լիտվան նախատեսում է ուղարկել սպաներ և ականազերծման մասնագետներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930