Բաժիններ՝

Ֆրանսիան և Չինաստանը համագործակցության 14 պայմանագիր են ստորագրել

Ֆրանսիան եւ Չինաստանը մարտի 25-ին մի ամբողջ շարք համաձայնագրեր են ստորագրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: 14 պարտավորագրերի հրապարակումը կայացել է BFM հեռուստաալիքի եթերում երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսից առաջ։

Փաստաթղթերն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ էներգետիկան, մշակույթը, տիեզերքը, ավիա- եւ նավաշինությունը, ինչպես նաեւ փոխգործակցությունը մշակութային եւ բանկային ճյուղերում:

Այլ բաների թվում հայտարարվել է Չինաստանի կողմից 300 Airbus A320 եւ Airbus A350 XWB ինքնաթիռների ձեռքբերման գործարքի ավարտման մասին, որի գումարը, սակայն, չի նշվում: Փաստաթղթերի թվում հիշատակվում է 15 հազար բեռնարկղների համար 10 բեռնատար նավերի կառուցման պարտավորագիրը:

Նաեւ համաձայնությունները վերաբերում են արբանյակների համատեղ ստեղծմանը եւ Ֆրանսիայի եւ Չինաստանի գիտական կենտրոնների համագործակցությանը տիեզերքի հետազոտման բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031