Թեհրանում թալանվել է քաղաքի միակ ռուսական ուղղափառ եկեղեցին
Իսլամական Հանրապետությունում ՌԴ դեսպանատան տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 10-ին։
Սուրբ Նիկողայոսի տաճարը վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Իրան-Իրաք հակամարտությունը, ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին 2025 և 2026 թվականների ագրեսիաները և շատ այլ դժվար ժամանակներ, սակայն այն միշտ մնացել է կանգուն։
«Մենք երբեք չենք հավատացել, որ Իրանում որևէ մեկը նման բան կանի քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ և կվիրավորի հավատը, որի պահապանն է եղել մեր տաճարը տասնամյակներ շարունակ»։
Դեսպանատունը խնդրել է, որ սրբապատկերները վերադարձվեն տաճար, և որ ոչ ոքի հոգուն այս մեղքը չծանրանա։

