«Էդմոն Մարուքյանը որոշել է ուշադրությունը շեղել այդ օրակարգից և շահարկել Սերժ Սարգսյանի անունը». Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյանը գրում է. «Մինչ ընդդիմադիր հանրույթը հետընտրական շրջանում ակտիվորեն զբաղված է ընտրությունների արդյունքների վերլուծությամբ, վերահաշվարկներով և ընդդիմադիր դաշտի հետագա քայլերի քննարկմամբ, թվացյալ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը որոշել է ուշադրությունը շեղել այդ օրակարգից և շահարկել Սերժ Սարգսյանի անունը:

Աբսուրդի ժանրից է, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետապնդում է մի նպատակ պայքարել ներկա իշխանությունների դեմ և միշտ եղել է պայքարի առաջնագծում և ընտրությունների չմասնակցելով ևս մեկ անգամ ապացուցել է` գլխավոր օրակարգը ՀՀԿ-ի համար նիկոլի և ՔՊ-ի իշխանություններից հեռացումն է:

Մարուքյանին ցանկանում եմ հիշեցնել, որ տարիներ շարունակ ստանձնում էր Արցախ հանձնած Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված հատուկ նշանակության դեսպանի պաշտոնը:
Եվ նկատի ունեցեք, որ ինչ էլ անեք կլասիկ քաղաքական դիակը չի վերակենդանանալու»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930