Անցումային արդարադատության կիրառելիության մասին հետհեղափոխական Հայաստանում բազմիցս է խոսվել։ Հաճախ նաև կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը։
Ավստրիայի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են կրոնական մոտիվներով գլխաշորեր կրելու արգելքը տարրական դպրոցում:
Հյուսիսային Կորեայում դիտվում է 1982 թվականից ի վեր առավել սաստիկ երաշտը:
ՀՀ Վարչական դատարանը երեկ վարույթ ընդունեց Կառավարությունում պաշտոնանկ արված Հայկ Այվազյանի հայցը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նշենք, որ սա բացառիկ դեպք է, երբ երկրի ղեկավարին աշխատանքից ազատման իր ստորագրած հրամանի համար պաշտոնանկ արված անձը կանգնեցնում է դատարանի առաջ:
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բարձր մակարդակի բանակցություններ են տեղի են ունեցել Նորվեգիայում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն չորրորդ օրն ընթացող՝ խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց:
«Նիկոլը լրջագույն խնդիր ունի, որ «ժող ջանը» կողքը լինի: Այսօր արդեն «ժող ջան»-ին «Գելափն» է ապահովում: «Ժող ջանն» այսօր հիսուն տարվա կոստյումով է ու դատարկ ստամոքսով՝ ի տարբերություն քեզ, ոնց տեսնում ենք՝ լավ լցվում ես»,- ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ հիշեցնելով «Գելափի» հրապարակած վերջին հարցումները, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգը 70 տոկոս է։
«Դարի դատավարություն» ներկայացվող՝ մարտի 1-ի գործի դատական քննության առաջին իսկ օրվանից մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս շոկային hանգամանքներ, դեռևս՝ միայն խափանման միջոցի ընտրությանն առնչվող, որոնք վկայում են նախաքննության միակողմանիության մասին: Ներկայացված փաստերն արդեն իսկ ստվերում են գործի քննության իրավական ողջ գործընթացը:
Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը»:
Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանեց, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։
Ուկրաինայի բնակիչները կարծում են, որ պետության նորընտիր ղեկավար Վլադիմիր Զելենսկու առաջնահերթ խնդիրները պետք է դառնան պատգամավորներին եւ նախագահին անձեռնմխելիությունից զրկելը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Դոնբասի չվերահսկվող տարածքների հետ ուղղակի երկխոսություն սկսելը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգի բնակչության շրջանում հարցում անցկացնել՝ քաղաքային հրապարակներից մեկում տաճար կառուցել հարցի համար:
Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացվող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսվել էնդեմիկ համարվող «մշո կակաչի» բազմացման և վաճառքի ուղղությամբ:
«Իշխող քաղաքական ուժն արդեն որոշակի հեռավորություն է պահում հեղափոխական հարթակից հնչեցրած խոստումներից, որոնք վերաբերում էին Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, Սահմանադրության փոփոխությանը: Պետք է օր առաջ ազատվել այս սուպերվարչապետական համակարգից, կուսակցապետության վտանգավոր հետնապատկերից:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստի մի մասը պետական գաղտնիքի հետ հնարավոր առնչությունների հիմնավորմամբ դռնփակ անցկացնելուց հետո այն կրկին շարունակվեց դռնբաց ռեժիմով։
«Ինչ վերաբերում է Մամեդյարովի իմպերատիվ հայտարարություններին, որ փաստաթուղթը սեղանին է, և այլ օրակարգ չկա, դրա շուրջ պետք է նստեն ու բանակցեն, ես շատ կցանկանայի, որ ՀՀ իշխանություններն արձագանքեին, առաջին հերթին՝ ՀՀ ԱԳ նախարարը, որովհետև որքան ես հետևում եմ վարչապետի հայտարարություններին, իրենք նշում են, որ բանակցություններ՝ որպես այդպիսին, չկան, մենք ընդամենը խոսում ենք բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտ ձևավորելու շուրջ, որը, ըստ էության, հակասում է Մամեդյարովի արած հայտարարությանը»:
«Այս քրեական գործն ավելի շատ առնչվում է Սահմանադրության հետ, քան Քրեական օրենսգրքի։ Եվ ամենից հետաքրքիրն այն է, որ այդ 872 վկաներից, որ պետք է հրավիրվեն, ոչ մեկի ցուցմունքը կապված չէ 300.1 հոդվածի հետ։ Ցուցարարները պատմում են, թե ինչ է եղել, զինվորները պատմում են, թե ինչ են արել, ոստիկանները՝ նույնպես, և այս ամենը նշված հոդվածի հետ որևէ կապ չունի։ Մենք, իհարկե, դիմելու ենք Սահմանադրական դատարան և 300.1 հոդվածի տեսանկյունից, և անձեռնմխելիության հարցով։
«Իմ տեսակով ես փախնող չեմ, եթե ես փախնող լինեի, այսօր այստեղ չէի լինի։ Գուցե սա իմ մեծ թերություններից մեկն է, երբ պայքարի մեջ եմ մտնում, մեկ սկզբունք ունեմ և ամբողջ կյանքում այդ սկզբունքով եմ շարժվել։ Պաշտոնավարումների ժամանակ միշտ այդ սկզբունքով եմ վարվել, երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից»,- ընդգծեց Ռ. Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն չորրորդ օրն ընթացող դատական նիստում որոշվեց անցկացնել դռնփակ նիստ, որի ժամանակ պետք է հրապարակվեն գաղտնի տեղեկություններ:
Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանի ելույթի ժամանակ նրան ընդhատեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հորդորելով արտահայտություններում կոռեկտ լինել: Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դիմելով դատավոր Դավիթ Գրիգորյանին, նշեց, որ դատավարության կարգը խախտվում է, քանի որ իրենց ելույթները պարբերաբար ընդհատվում են։
Այսօր դատարանում ՀՀ գլխավոր դատախազն ընդհատեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը և դիմելով դատարանին՝ պահանջեց, որպեսզի բոլորն իրենց արտահայտություններում ցուցաբերեն կոռեկտություն։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։
Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն ունեն պաշտոնական և բարոյական իրավունք՝ դիմելու համապատասխան մարմիններին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, որովհետև նրանցից յուրաքանչյուրն ունի իր ներդրած լուման Արցախյան գոյապայքարում:
Ինչպես հայտնի է՝ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ իրենց երաշխավորագիրը ներկայացնելու համար դատարանի որոշմամբ ներկայացել են դատարան:
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում են՝ հայտնելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում անդրադարձավ 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին։
Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարանում են՝ հայտնելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորոդությունը:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մայիսի 16-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
«Պարոն Փաշինյանը Ստրասբուրգում շեշտեց իր իշխանության 10 ամիսները, սակայն «Ժառանգություն» կուսակցության բաց նամակին ներկայացրեց մեկ այլ թվային մանիպուլյացիա, որն ընդգրկում էր 2018 թվականի հունվարից մինչև 2019թ. հունվար ամիսները: Մենք պնդում ենք, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների նկատմամբ ինքը որևէ ազդեցություն չուներ և իրավունք չուներ»: