ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել կես տարով հետաձգել ավտոմեքենաների եւ դրանց դետալների վրա մաքսատուրքերի սահմանումը:
«Աշխարհում Չինաստանի դերն այսօր բացառիկ է, այն դարձել է գլոբալ գերտերություն՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ազդեցության առումով, և Հայաստանը պետք է փորձի ամեն ինչ անել, որպեսզի ներգրավվածություն ունենա Չինաստանի այս կամ այն գլոբալ նախագծերում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Մարտական լազերային համալիրները գործնականում ամբողջ դարի ընթացքում կորոշեն ռուսական բանակի եւ նավատորմի մարտական ներուժը:
Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարացրել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին:
«Շատ դժվար է գնահատել՝ դատարանը կաշկանդվածություն ունի՞, թե՞ ոչ։ Գործը բավականին բարդ է քաղաքական, քաղաքացիական, հասարակական ճնշման լույսի ներքո։ Ես ավելի շատ հոգնածություն կգնահատեի»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ռոբետ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
168.am-ի հարցին, թե ի՞նչ կարգավիճակում է ներկայացել վարչություն, Ա. Թավադյանը նշեց՝ վկայի։ Նա ասաց, որ այս պահին իրեն շատ բաներ հայտնի չեն, ուստի քննչական վարչությունից դուրս գալուց հետո միայն կարող է մանրամասներ հայտնել։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը մնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մայիսի 16-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը մեկնելու է ԱՄՆ, հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ЦРУ-ի և ФБР-ի ղեկավարների հետ։ Տասնյակ զանգեր եմ ստացել լրագրողներից՝ մեկնաբանելու խնդրանքով։ Չէի մեկնաբանում, քանի որ սպասում էի ԱԽ կողմից լուրը հերքելուն կամ հաստատելուն։
Սեփական անտաղանդությունը բարձրագոչ շրխկոցներով թաքցնելու սովոր իշխանությունները, որոնք բարեհաջող կորցրեցին ժամանակին Հայսատանին վստահված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, «մենք անզիջում ենք» կեցվածքով հերթական անգամ փորձելու են մոլորության մեջ գցել ժողովրդին:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագիր է հրապարակել 560 կալանավորների, այդ թվում՝ հայտնի լրագրող Աբդել Խալիմ Ղանդիլի համաներման մասին:
Լ.Մակունցի կարծիքով՝ այդ ակցիաները դատարանի հանդեպ չեն կարող ճնշում լինել, քանի որ ակցիա իրականացնելը Սահմանադրությամբ ամրագրված իրավունք է, և նաև կա ընթացակարգ, որ, եթե դատարանը գտնում է, որ կա որևէ բան, որ կարող է ճնշում գործադրել դատարանի վրա, դիմում է իրավապահ մարմիններին, որպեսզի ակցիաներ տեղի չունենան։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսին կայցելի Հայաստան:
Լ. Մակունցը նշեց, որ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունում քննարկում չի եղել, բայց իրենց դիրքորշումը հստակ է՝ սխալ է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի տեսքով հարցի քննությունը:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պայմանների վերաբերյալ գործարքի շուրջ պահպանողականների հետ բանակցությունների ձախողման մասին:
Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն անդրադարձան այն հակափաստարկներին, որոնք ներկայացվեցին երեկվա դատական նիստի՝ Դատախազության առարկությունների շրջանում։
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հայտարարություն է տարածել 2018թ.հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի մասին:
Հարցերը, թե՝ դուք ձեր աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, և արդարացվա՞ծ է 88 պատգամավորի ներկայությունը խմբակցությունում, Մակունցը պրովոկատիվ որակեց։
Ընտրությունների նախորդ օրն օրենքն արգելում է խոսել կողմերից որևէ մեկի օգտին կամ դեմ։ Սակայն դատական որոշումների նախորդ օրվա համար օրենքը լռություն չի նախատեսում, ու ես մայիսի 18-ից առաջ կարող եմ բարձրաձայնել իմ մտահոգությունները։
«Մեզ համար էլ սկզբունքային է, որ Արցախը վերադառնա բանկացային սեղանի շուրջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն սկզբունքորեն դեմ է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։
«Հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և ոչինչ չի փոխվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ առաջիկա օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է քննարկվելու, ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։
«Ընդհանրապես չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությունը»,- ասաց Ռուբինյանը՝ միաժամանակ համաձայնություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ, եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ։
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը:
Հունաստանը դատապարտել է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջել է դադարեցնել դրանք:
ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի օրենսդիրներն օրինագիծ են ընդունել, որով արգելվում են ութ շաբաթից ավելի ժամկետով հղիության աբորտները բոլոր հանգամանքներում, տեղեկացնում է BBC-ին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել 1, որ միջազգային հանրակցության կողմից գործնական քայլեր են անհրաժեշտ միջուկային գործարքը պահպանելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հելսինկիում մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին: