Մեքսիկայի կրթության նախարարությունը որոշում է ընդունել Մեխիկոյում բազային մակարդակի բոլոր դպրոցների (նախադպրոցական, տարրական եւ միջնակարգ) համար ոչ աշխատանքային ռեժիմը երկարացնել էկոլոգիական շատ վատ իրադրության պատճառով:
Boeing ընկերությունն ավարտել է 737 MAX ինքնաթիռներում մանեւրման շտկման համակարգի (MCAS) համար ծրագրային ապահովման նորացումը, որի խափանումը, ենթադրաբար, դարձել է այդ տիպի երկու հանրանավերի կործաման պատճառը:
Աֆղանստանի Գիլմենդի նահանգում առնվազն 17 ոստիկան է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել ավիահարված հասցնելիս թույլ տրված հետեւանքով:
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
«Սամվել Բաբայանը դրսևորում է զինվորականին ոչ վայել պահվածք, շարունակ ստում է, աջ ու ձախ փնովում, անպատասխանատու հայտարարություններ անում, դրա համար էլ բոլորս ականատեսն ենք, որ այսօր նրա կողքին ոչ թե մարտական ճանապարհ անցած տղաներ են կանգնած, այլ նախկինում տարբեր հանցագործությունների մեջ մեղադրված, հասարակության մեջ բարոյական ցածր արժեքներ կրող անձինք…»:
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի դատարանը կալանքի տակ է վերցրել WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին, որը դարձյալ հրաժարվել է պատասխանել այդ կազմակերպությանը եւ դրա հիմնադիր Ջուլիան Ասանժի վերաբերյալ գործով երդվյալ ատենակալների ժյուրիի հարցերին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բարենորոգել ԱՄՆ-ի միգրացիոն համակարգը՝ երկիր ժամանող միգրանտների թվում բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնելով մինչեւ 57 տոկոս:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ երեկոյան ես, բազմաթիվ այլ հեռուստադիտողների հետ միասին, մեծ հետաքրքրությամբ հետևում էի Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին ուղիղ եթերում։ Դատավարությունը նոր է սկսվում, սակայն արդեն ակնհայտ է, որ այն մեր պատմության մեջ աննախադեպ է, և առաջիկա ամիսներին լարվածության մեջ է պահելու մեր ողջ հասարակաությանը։
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը:
Իրանի շուրջ այսպես կոչված ութի խմբի համար մայիսի 16-ին փակ բրիֆինգ են անցկացրել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնատարները:
Կալիֆոռնիայում F-16 մարտանավ է կործանվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի մերձակայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սանձազերծել Միացյալ Նահանգների դեմ:
Իրանի հասցեին Միացյալ Նահանգների սպառնալիքների ֆոնին ամերիկյան երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով, անցնելով Հորմուզի նեղուցը, մտել են Պարսից ծոցի ջրատարածք: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ռիսկերը» խորագրով քննարկմանը:
«Առավոտ» թերթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանից հետաքրքրվել է՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու գործընթացից, որը սկսել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, ի՞նչ նորություն կա, պատգամավորը պատասխանել է.
Բեռլինի միջազգային համալսարանը, Գերմանիայի բարձրագույն կրթական մարմին հանդիսացող Գիտության խորհրդից (Wissenschaftsrat) ստանալով լիցենզիա, դարձավ Գերմանիայի առաջին համալսարանը, որի կենտրոնը գտնվում է Թուրքիայում։
Աշխատանքից ազատման դիմում է գրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության պետ Նունե Շահվերդյանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վերջին քննադատություններն Արցախում բուռն քննարկումների առարկա են դարձել: Թերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը օրերս շատ խիստ բարկացել է Վիտալի Բալասանյանի վրա:
Մեր արտաքին թշնամիները մեզ լիակատար բավ են։ Խնդրում եմ առաջնորդվեք մեր հայկական շահերով։ Բավ է պառակտվենք, բաժանվենք, իրարից հեռանանք, իրար ատենք։ Ժամանակն է իրար սիրել, հարգել, փայփայել ու պաշտպանել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք գրել էինք, որ ՊԵԿ Արաբկիրի հարկայինի պետ Տիգրան Մարտիրոսյանը «գործուղվել» է «Նաիրի Ինշուրանս»՝ որպես տնօրենների խորհրդի նախագահ։
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում արտախորհրդարանական ուժերը փնտրում են առավել ադեկվատ անձի, որի հետ գոնե կարող են քննարկել երկրի համար կարեւորագույն հարցեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն խաղալը երկրորդական է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության գործունեության մեկ տարվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երեւանի կենտրոնում ունի 250 անշարժ գույք, որոնց մի մասը համայնքային նշանակության փակված մանկապարտեզների տարածքներ են։
«Իրատես» թերթը գրում է. «ասում են, թե «Իմ քայլում», կապված Սանասարյանի «գործի» եւ ՔՊ վարչության անդամության հետ, ենթաբաժանումները նոր թափ են հավաքել: Եվ չնայած հանգամանքին, որ կուսակցության սպասվող համագումարում գաղափարական գծի ուղենշումները կատարում է Լենա Նազարյանը, այնուհանդերձ, վերջինս նեղ շրջապատում ասել է, թե Նիկոլ Փաշինյանի ոչ բոլոր տեսակետների հետ է ինքը համաձայն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունները` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու առնչությամբ, հետաքրքիր նախապատմություն ունի:
«Ցանկացած կառավարություն մեկ տարվա ընթացքում կարող է տարվա 365 օրերի գործունեության վերաբերյալ ոչ թե 100, այլ 300 փաստ բերել, որ ինչ-որ բան է արել: Կառավարությունը նրա համար է, որ ինչ-որ բան անի: Ասում են՝ 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար»:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ցանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված Է, թե Նյու Յորքում ուղղաթիռն ինչպես է ընկնում Հուդզոն գետը:
Լրագրող Մայքլ Վուլֆի «Պաշարում. Թրամփը կրակի ներքո» (Siege: Trump Under Fire) նոր գիրքը, որը նվիրված է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը, վաճառքի կհանվի հունիսի 4-ին: