
«Անցումային արդարադատությունը գիլյոտին է դարձել խելագարների ձեռքին». Գուրգեն Եղիազարյան

Անցումային արդարադատության կիրառելիության մասին հետհեղափոխական Հայաստանում բազմիցս է խոսվել։ Հաճախ նաև կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը։
Օրերս հայտարարվեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին:
Թեմային անդրադարձավ նաև Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը. «Մի երկիր կա, որտեղ անցումային արդարադատությունն աշխատել է, մնացած երկրներում այն ուղղակի գիլյոտին է դարձել խելագարների ձեռքին. ում ուզեն, ինչ ուզեն՝ անեն»։
Եղիազարյանը համոզված է, որ այն նորից մի կենտրոնից է իրականացվելու. «Էլի ինքն է ամեն ինչ ղեկավարելու, իր խելքով է ղեկավարելու (դրա համար էլ էդ օրին է): Եթե կոլեգիալ որոշումներ իրականացներ, գոնե էդ անփորձների հետ, կարող է էդ որոշումներում ինչ-որ ճշմարտության հատիկ լիներ… Չէ՝ գյադեք, էս կողմ անցեք, գյադեք, էն կողմ անցեք. Նազարի պատմությունն է»։
Զարուհի Դիլանյան