Քիչ առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արմեն Աշոտյանի ավելի վաղ արված գրառմանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում հավանության է արժանացել այն օրենքը, որը գործնականում լիովին արգելում է աբորտները՝ նույնիսկ ինցեստի կամ բռնության դեպքերում:
«Վաղն իմ ասածը լսելու է, իմ ասած ամեն տողի տակ մի միտք կա։ Որևէ մեկը թույլ չի տվել մեր հաղթանակները վերագրել իրենց և դրանով դիվիդենտներ հավաքել։ Եթե կարիք կար, թող իր կռվող ընկերներին հրավիրեր Արցախ իր քաղաքական արշավին, ո՞վ կգնար, ո՞վ չէ, սա հարցի մյուս կողմն է»։
ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման նոր ալիքի ֆոնին օրերս Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության բարձր մակարդակի կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար էլմար Մամեդյարովը ՀՀ երրորդ սահմանի փակում է կանխատեսել։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարվում է աշխատել փոխկանցլեր Հայնց-Քրիսթիան Շտրախեի հետ՝ վերջինիս մասին հրապարակված սկանդալային տեսագրության պատճառով: Փոխկանցլերը պաշտոնաթող կլինի:
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել այն բանից հետո, երբ 2021 թվականին ավարտին կմոտենա նախարարների կաբինետի իր ղեկավարման ժամկետը:
«Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. սա փաստ է»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, քաշքշոցներն ու վիրավորանքները ամբորայականություն են եւ ուղղակի Նիկոլ Փաշինյանի մեղքով են։ Ոչ մեկի վրա մեղքը թող չգցի։ Նա է շարունակաբար պառակտում ու բզկտում մեր ժողովրդին, բաժանարար պատեր կառուցում, ատելություն ու անհանդուրժողականությիւն սերմանում»։
Երթ՝ ընդդեմ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատարանի որոշման դեմ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը:
Եվրոպացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Եվրամիությունը, որի մեջ այժմ մտնում է 28 երկիր (միությունը լքող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանաբար կփլուզվի առաջիկա 20 տարում:
Ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման ակցիայի մասնակիցները, որոնք հավաքվել են Ազատության հրապարակում և պատրաստվում են քիչ հետո հանրահավաք անցկացնել, կառավարությանը մինչև երկուշաբթի ժամանակ տվեցին, որպեսզի նորից կալանավորեն Ռ. Քոչարյանին:
Համագումարին մասնակցում էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը և այլ հրավիրվածներ:
Փաշինյանի իշխանությունն ակնհայտորեն անմեղսունակ վարքագիծ է դրսևորում, որ թույլ է տալիս նախկին ռեժիմի ռևանշ:
Հրապարակվեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիխափանման միջոցի հարցով:
Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա ինչպես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա։
Նրանք քաշքշել են նրանց և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրանց հասցեին: Ի դեպ, Հրանտ Մարգարյանի հետ եղել են նաև փոքրահասակ երեխաներ:
«Դատարանն ապացուցեց այսօր, որ անկախ է գործող կառավարող ուժից, գործադիր և օրենսդիր իշխանություններից, բայց արդյոք ազատ է նախկին ռեժիմից, նախկին ռեժիմի ճնշումներից, վախերից ու ազդեցություններից, սա լուրջ հարց է և հենց այստեղ է պետք անցումային արդարադատությունը, դատական ողջ համակարգի առողջացումն ու վեթթինգի մեխանիզմի կիրառումը:
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կայուն եղեք, ամոթ է»:
Նաև ինչու է պետք անցումային արդարադատությունը. տասնամյակներով ձևավորված որոշակի արժեհամակարգով, ներքին մշակույթով, հոգեկերտվածքով ու կախվածության տարբեր դրսևորումներով անձինք գործականում անկարող են լինել արդարադատ, ազնիվ, խիզախ՝ նույնիսկ լիակատար ազատության դեպքում:
ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ ամենայնի, կբողոքարկի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան) որոշումը՝ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:
Դատարանի որոշումից դժգոհող քաղաքացիները հավաքվել են «Ազատության» հրապարակում. ուղիղ
Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստականներ վերադարձել են Սիրիա:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց:
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են»:
Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզ փորձում են համոզել, որ դատարանները անկախ են ու դատավորը ինքնուրույն է որոշել Քոչարյանին ազատ արձակել։ Շատերը հավատում են դրան, չնայած նրան, որ ակնհայտ է, որ եղել է պայմանավորվածություն ու Փաշինյանը Բակո Սահակյանի հետ խոսել է երաշխավորագիր տալու կապակցությամբ և այլն։ Սակայն միֆերը շարունակվում են։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով, և արդեն ազատության մեջ է:
Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: