
Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 18-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն չորրորդ օրն ընթացող՝ խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00-ին:
Մեղադրող դատախազական խումբն էլ պնդեց, որ կալանքի մասին որոշումը հիմնավոր է և այն պետք չէ փոխել։ Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացնում էր խափանման միջոցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Նրանք հայտարարեցին, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեցին վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, ներկայացրեց դրա վերաբերյալ մանրամասներ։