Սաֆրաստյանը խոսեց նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի՝ Բրյուսելում հայ լրագրողներին տված հարցազրույցում արված հայտարարության մասին, թե՝ Հայաստանի սահմանները չորս հարևաններից երկուսի հետ փակ են, իսկ «երրորդը, ուր որ է, կփակվի»։
Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:
«Թող փնտրեն, ինչքան ցանկանում են, ես մի բան կարող եմ միայն ասել՝ իմ խիղճը հանգիստ է, ձեռքերս մաքուր են, հավատս՝ անսպառ, որ ամեն ինչ լավ է լինելու»։
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Կարապետյանը, Վարդան Վարդանյանը եւ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը մայիսի 15-ին հանդիպել են ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատվիրակության հետ:
Իրանի ափեր ուղարկված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում է Abraham Lincoln («Աբրահամ Լինկոլն») ատոմային ավիակիրը, մայիսի 15-ին մտել է Օմանի ծոց:
Ամերիկյան կողմը ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը ոգևորիչ է գնահատում։ Այս մասին այսօր ՀՀ-ում իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթից առաջ լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում դիրքորոշում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Փաշինյան-Ալիև հաջորդ պաշտոնական հանդիպումը կայանալու է Միացյալ Նահանգներում։
Հայաստանում շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող ետ պահել և ետ չեն պահում Հայաստանին Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ հնարավոր գործընկերների հետ ամուր ու փոխշահավետ հարաբերություններ ձևավորելուց:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է Իրաքի զինված ուժերի վարժեցման եւ ուսուցման առաքելությունը:
Նա հիշեցրեց, որ 1992 թվականից սկսած ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 2 միլիարդ դոլարի հասնող աջակցություն ՀՀ-ի անկախությանն և ինքնիշխանությանն աջակցելու նպատակով։
«Քաղաքական դիվիդենտներ են մարդիկ քաղել էս տասը տարի էս մարդկանց վշտի վրա։ Հիմա ի՞նչ, մի տարի է անցել, ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգի հետ կապված։ Երեկ էլ լսել եք ու ահագին բաներ տեսել եք, թե ոնց է քննությունը տարվել։ Երբ որ նույն Սահմանադրական դատարանի մասով, միայն երկու դատավորի մասով ցուցմունք են վերցնում, նրանք նույնիսկ չեն հաստատում, մնացածից նույնիսկ ցուցմունք չեն վերցնում, բայց մեղադրանքի մեջ թողնում են։
Պաշտպան Հայկ Ալումյանը շարունակեց հրապարակել Արշակ Կարապետյանի ցուցմունքը, ով, ըստ մամուլի հրապարակումների, միակ մարդն է, որ ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի հետ հայտնի խորհրդակցության մեկ տասնյակից ավելի հարցաքննված մասնակիցների մեջ։
«Սահմանադրական կարգի մասին խոսող հեղափոխականները մեկ-մեկ եվրոպացիների հետ խոսելիս ժողովրդավարության մասին էլ են խոսում, բայց նկատե՚՞լ եք, որ Ռուսաստանի, Ղազախստանի կամ Բելառուսի ղեկավարների հետ խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի ասում՝ մենք ժողովրդավարական ենք, կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց հենց Եվրոպա է հասնում, այնտեղ ժողովրդավարությունից է խոսում»,- լրագրողների հետ հադիպման ժամանակ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ երկուստեք արձանագրել են, որ շատ օգտակար քննարկումներ են ունեցել, քննարկել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հարցը, հատկապես՝ Արցախյան հակամարտության հարցում:
«Անկեղծ ասած, այս հարցով յուրաքանչյուր նոր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ: Կարծում եմ՝ այն, ինչ արդեն եղել է, բավարար է՝ հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա ազդեցությանը, այլ կալանքը փոխելու հարցին է վերաբերում»:
Ուկրաինան մայիսի 15-ին նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ դրանցում նախատեսելով որոշակի խմբերի ապրանքների մատակարարումների արգելք եւ հատուկ մաքսերի կիրառում:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն, երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով, մայիսի 15-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության չափագիտության վարչության աշխատանքային խումբը:
Մասնավորապես, Չինաստանի հետ մեր հարաբերությունների հետ արևելագետը մեծ հույսեր է կապում։ Ըստ նրա՝ նման քաղաքակրթական մակարդակով երկխոսություններն են մեր դիվանագիտության ապագան։
Դատավարությունը սարսափելի երևույթ չեմ համարում: Սարսափելի, անթույլատելի եմ համարում այն, որ որևէ մարդ դեռևս չդատված՝ կալանքի տակ է:
Մայիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
Հայաստանը նորանկախ պետություն էր, որը, գտնվելով աշխարհի համար կարևորագույն խաչմերուկներից մեկում, ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և ամենակուռ հասարակությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Երեկ «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, որը ղեկավարում է 6-րդ գումարման Ազգային ժողովի փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, հրապարակել է իր առաջին զեկույցը Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության հիմնախնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կարգադրել է, որ պետական բոլոր այն ծառայողները, որոնց աշխատանքը կապված չէ օպերատիվ ծառայությունների հետ, հեռանան Իրաքից:
Ամերիկյան պատժամիջոցների ֆոնին Իրանում նավթի արդյունահանումը մայիսին կարող է ընկնել մինչեւ 1980-ական թվականների նվազագույն մակարդակ, երբ նավթի արտադրությունը երկրում տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով:
Աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդկային քաղաքակրթությունները պետք է հրաժարվեն հակամարտություններից եւ իրավահավասար վերաբերվեն միմյանց:
Աղիքային վարակի բռնկում է տեղի ունեցել ԱՄՆ-ի տասը նահանգում, որն առաջացել է մեծ մասամբ տավարի մսի գործածումից:
Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն:
Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է առաջադրել: