«Ես կոչ եմ անում, ոչ թե այնտեղ ապահովել որևէ մեկի անվտանգությունը, այս դեպքում կոչ եմ անում անել ամեն ինչ, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա։ Կոչ եմ անում նաև ՀՀ վարչապետին, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի վարչապետի հավանությունը, ուստի հորդորում եմ կանխել այս զարգացումը»,- շեշտեց Հ. Ալումյանը։
«Ասեմ, որ թավշյա հեղափոխությունից ուղիղ մեկ ամիս հետո Մասիսում կրկին ահաբեկչական ակտ է տեղի ունեցել: Նռնակով պայթեցրել են եղբորս ու ինձ պատկանող խանութը, որը եղել է շենքի տակ»:
«Որքան ես գիտեմ՝ շատ երկրներում արգելվում են դատարանի շենքի մոտ նման հավաքները։ Մարդիկ իրավունք ունեն ազատ հավաքների, ցույցերի, բայց դրանք չեն թույլատրվում պետական նման կառույցների մոտ։ Ուստի նույնը կարող են անել ուրիշ վայրում։ Եթե անում են դատարանի շենքի մոտ, իհարկե, կարող է դիտարկվել՝ որպես ճնշում։ Պատկերացրեք՝ ներսում նստածները լսում են դրսում հնչող հայհոյանքները։ Պարզ է, որ դատավորը կարող է ճնշվել»։
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Հարգելի դատախազություն, այսօր պատգամավորը ընդամենը մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմերի բույլ՝ սկսած արադարադատության իրականցման խոչընդոտելուց, սահմանադրական կարգի տապալումից վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Դեմ եմ Հանրապետականին» գրառումը, որով կոչ է արվում այսօր ժամը 13:00-ից հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ: Սակայն ավելի ուշ նա իր գրառումը հեռացրել է՝ թողնելով միայն «շեյրը»՝ հաշվի չառնելով, որ դա շատերն արդեն «սքրին շոթ» են արել:
Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզպետի եղբայրը մի քաղաքացու ծեծի է ենթարկել՝ պատճառելով բավականին լուրջ վնասվածքներ: Քաղաքացին հայտնել է, որ նա երկար ժամանակ հետեւել է իրեն, տարբեր սպառնալիքներ տեղացել իր հասցեին:
«Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների եւ «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների հետ կապված:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել:Այցելելով համայնքային ենթակ
«Դա նորմալ երևույթ է, մարդկայնորեն նորմալ է, ընկերներ են, ինչ-ինչ հարաբերություններ ունեն, մարդիկ եկել են, պարտավորվեցին, ստորագրեցին։ Այլ հարց է, որ դատարանի առջև դրված է որոշում կայացնելու լուրջ խնդիր։ Ինչպե՞ս պետք է կողմնորոշվի, ի՞նչ չափորոշիչներով պետք է ղեկավարվի։ Ի վերջո, մենք պետք է ընդունենք, որ սրա փորձը չունենք, էլ չասեմ՝ նախադեպը»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում սրվածությունը կարող է արմատական իսլամիստների համար դառնալ «շատ հարմար առիթ՝ հաստատվելու համար, օրինակ, Ադրբեջանում»:
«Ես ընդհանրապես Հայաստանում արդար դատավարության ակնկալիք չունեմ, և այդ ակնկալիքները միայն ներկա իրավիճակով չեն պայմանավորված, այլ վերջին 30 տարիների»։
Համացանցի ադրբեջանական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանցի տղայի անցկացրած սոցհարցումը Թուրքիայի քաղաքներից մեկում, որտեղ փորձել է պարզել, թե արդյո՞ք թուրք աղջիկները համաձայն են ադրբեջանցի տղաների հետ ընտանիք կազմել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հիփոթեք է վերցրել:
«Ներկայումս ես կդժվարանամ ասել, թե որն է վերջին փաստաթուղթը, որը կարող է դիտարկվել։ Խոսակցություններ կային, որ դա ռուսական առաջարկ է, սակայն ռուսական կողմը նշեց, որ դա հավաքական բոլոր միջնորդների առաջարկներն են, և դրանում որևէ նորություն չկա, չնայած նաև չմանրամասնվեց»։
103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Պուլիցերյան մրցանակակիր, «Քեյնի անհնազանդությունը» վեպի հեղինակ Հերման Վոուքը:
Բրիտանացի արքայազն Հարրիի և նախկին դերասանուհի, ամերիկացի Մեգան Մարքլի առաջնեկի ծննդյան վկայականի հրապարակումը վերջ է դրել բոլոր ենթադրություններին, թե որտեղ է ծնվել Արչի Հարրիսոն Մաունթբատտեն-Վինդզորը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ղեկավար, դեմոկրատ Բիլ դե Բլազիոյին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում նախագահական մրցարշավին իր մասնակցելու մասին, համարել է երկրի ամենավատ քաղաքագլուխը եւ նշել, որ քաղաքի բնակիչները նրան ատում են։
Հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել են ութ թեկնածու, որոնցից վեցը՝ Գեղհովիտում, երկուսը՝ Ծովասարում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար Բակո Սահակյանի ներկայացրած երաշխավորությանը։
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Արմեն Թավադյանը հեռուստաընկերության սեփականատեր է, նա բացահայտ կերպով աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Քննչականի կողմից նույն գործելաոճով աշխատելը՝ կանչել մարդուն վկայի կարգավիճակով և մեղադրանք առաջադրել, այն էլ՝ այս օրերին, երբ ընթանում էր Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատավարությունը, խոսում է մեկ բանի մասին, որ այս ամենը քաղաքական հետապնդում է»,- ընդգծեց Նարեկ Ալոյանը։
ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին։
Եվրամիության (ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ մուտքի արգելքի եւ բանկային ակտիվների սառեցման տեսքով սահմանափակիչ միջոցներ մտցնելու՝ Եվրամիության հնարավորության մասին, որոնք պատասխանատու են «երրորդ երկրների», օրինակ, ԱՄՆ-ի եւ միջազգային կազմակերպությունների «դեմ կիբեռգրոհների» համար:
Հայաստանի ոչ մի կառավարություն այդպես չի քննադատել ԱՄՆ-ին։ Այս մասին ապրիլի 24-ին «Независимой газета»-ին տված հարցազրույցում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Երևանը մտադիր հավասարակշռել հարաբերություները Վաշինգտոնի հետ, երբ Հայաստանի որևէ այլ կառավարություն Վաշինգտոնի կողմից, գոնե հրապարակային, այնպես խիստ չի քննադատվել Սիրիա հումանիտար առաքելության առնչությամբ, ինչպես ներկայիս կառավարությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 17-ին Ստամբուլում ընդունել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին:
«Տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չեմ միջամտել այդ հարցին»,- ասել է նա։
3,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիից 59 կիլոմետր հեռավորության վրա:
«Հայաստանում անց է կացվում շատ ընտրովի արդարադատություն, շատ ընտրովի պայքար կոռուպցիայի դեմ, շատ ընտրովի իրավունքների պաշտպանություն։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց հեղափոխականներն ավելի հավասար են։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա կոռումպացված իշխանություն է։ Որևէ ձեռքբերում չունեն, ժողովրդի համար ոչինչ չի փոխվել, փոխվել է ամեն բան միայն իշխանական վերնախավի համար»,- հայտարարեց Դ. Շահնազարյանը։