Գագիկ Ծառուկյանի հարցը փակված է. Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի

«Օրենսդիր կամ գործադիր մարմնի կողմից չի կարող որևէ միջամտություն լինել դատական և իրավապահ մարմինների աշխատանքներին»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցերով իրավապահների կողմից քրեական գործեր չհարուցելու փաստին։

Ըստ նրա՝ իրավապահների եզրակացություններին քաղաքական որոշումներ վերագրելը բացասական արձագանք է ունենալու. «Դա մեզ համար գերագույն ժողովրդավարական արժեք է, և նման բան տեղի չի ունենա»։

Լ. Մակունցը նշեց, որ Ծառուկյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին խմբակցությունում քննարկում չի եղել, բայց իրենց դիրքորշումը հստակ է՝ սխալ է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի տեսքով հարցի քննությունը.

«Մեզ համար առաջնային է հնարավորինս շուտ ունենալ էթիկայի հանձնաժողով, որպեսզի նման հարցերը որևէ կերպ քաղաքական որոշման հետևանք չլինեն, այլ իրենք միանգամից բոլոր նմանատիպ հարցերը քննեն՝ կվերաբերեն դրանք «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», թե «Իմ քայլը» խմբակցություններին»։

Տեսանյութեր

Լրահոս